Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԿՀՎ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ շահերը Սիրիայում չեն համընկնում

10:30, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
ԿՀՎ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ շահերը Սիրիայում չեն համընկնում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ ԱՄՆ շահերը Սիրայում չեն համապատասխանում Ռուսաստանի շահերի հետ: Պոմպեոն, սակայն, հույսեր ունի, որ հնարավոր է համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ:
     «Մենք, բնականաբար, փորձում ենք գտնել ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել ռուսենրի հետ: Հետախուզության տեսանկյունից` մենք Սիրիրայում այնպիսի ոլորտներ ենք փնտրում, որտեղ մենք կարող ենք գործել ի շահ ԱՄՆ-ի, այլ ոչ հակառակը»,- հայտարարել է Պոմպեոն:
     Հարցին, թե ինչ շահեր ունի Ռուսաստանը Սիրիայում, Պոմպեոն հայտարարել է. «Նրանց դուր են գալիս չսառեցված հակամարտություններն ու նաև դուր է գալիս տհաճություններ պարգևել Ամերիկային: Կարծում եմ, նրանք փորձում են այնպիսի վայրեր գտնել, որտեղ կարող են բարդացնել մեր կյանքը ու որտեղից կարող են օգուտներ քաղել իրենց համար: Հետախուզական տեսանկյունից ակնհայտ է, որ ռուսները մտադիր են մնալ այնտեղ (Սիրիայում)»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:

7842 | 0
Facebook