Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոգեբանին դանակահարելու համար մեղադրվողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

10:35, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Հոգեբանին դանակահարելու համար մեղադրվողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանին դանակահարելու համար կասկածվող Հրանտ Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
     Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:
     Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
     Նախաքննությունը շարունակվում է:

2475 | 0
Facebook