Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանի քաղաքապետարանը մի շարք օբյեկտներ է վաճառքի հանել․ «Առավոտ»

10:10, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Երևանի քաղաքապետարանը մի շարք օբյեկտներ է վաճառքի հանել․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանի կայքի՝ գույքի աճուրդներ բաժնից տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Իսակովի պողոտայի 52/27 հասցեում մրցույթով օտարել իրենց պատկանող հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր մակերեսը 158.76 քմ է, նույնքան էլ հողի մակերեսն է։
     Կայքից տեղեկանում ենք, թե քաղաքային իշխանությունն ինչ գույք է վաճառքի հանել։ Վերոնշյալ գույքի սպասարկման գինը սկսվում է 4 միլիոն 4700 հազար դրամից։ Մրցույթի պահանջներից մեկն էլ ներդրումներ են։ Վերակառուցվող օբյեկտը, որի հարկայնությունը չպետք է գերազանցի երկու հարկը, պահանջում է 14 միլիոն 288 հազար ներդրում։ Մրցույթը կայանալու է օգոստոսին։
     Երևանի քաղաքապետարանը նաև վաճառում է, Շահվերդյան փողոցի 18 հասցեում հասարակական սպասարկման օբյեկտը, որի նվազագույն գինը սահմանել է 8 միլիոն 200 հազար դրամ։ Գարեջրագործների 74/2 հասցեում վերակառուցվող շինությունը, որի արժեքը 2 միլիոն 600 հազար դրամ է»։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5829 | 0
Facebook