Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Լապշին շոու»-ն հիմա էլ այլ ուղղությամբ է տարվում». Գագիկ Համբարյան

16:40, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
««Լապշին շոու»-ն հիմա էլ այլ ուղղությամբ է տարվում». Գագիկ Համբարյան

Լրագրողի այն հարցին, թե Բաքվի դատարանի կողմից 3 տարի ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությանն արդյոք հետևել են Կրեմլում և կարո՞ղ է պահանջեն էքստրադիցիայի ենթարկել վերջինիս Ռուսաստան, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը շատ լակոնիկ պատասխանել է. «Ո՛չ, դա Կրեմլի թեման չէ..․»:
     Որքան կարելի է կռահել հարցից, դրա հեղինակն ադրբեջանցի է, որը կատարել է Բաքվից ստացած հրահանգը՝ այդպիսի հարց ուղղելով Պուտինի մամլո քարտուղարին և փորձելով առնաձնահատուկ ուշադրություն գրավել Լապշինի ազատազրկման շուրջ... Սակայն Պեսկովը շատ մատչելի հասկացրել է, որ Լապշինի գործը «այդ տրամաչափի չէ», որ նրանով հատուկ հետաքրքրվեն Կրեմլում:
     Հիշեցնեմ, որ երեք պետությունների՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատապարտել է 3 տարի ազատազրկման...
     «Լապշին շոու»-ն հիմա էլ այլ ուղղությամբ է տարվում... Ժամանակին Կիևը և Թել Ավիվը, որոնք շատ ակտիվ մասնակցում էին ազերիների այս ֆարսին և օգնում էին Բաքվին, Լապշինի գործը հիմնականում թողեցին Մոսկվայի ուսերին... Դա հատուկ ծրագրված էր Իլհամ Ալիևի աշխատակազմում, քանի որ Լապշինը բավական թանկ գնով պետք է վաճառվեր... Բաքվուն նախընտրում են բլոգերին փոխանակել «քարվաճառյան մարդասպաննեը» Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ... Հատկապես՝ Դիլգամ Ասկերովի, որը ՌԴ քաղաքցի է...
     Հ. Գ. Տեսնես ինչո՞ւ նույն հարցերով ազերի լրագրողները չեն դիմում Իսրայելի վարչապետի մամլո խոսնակին... Պատասխանը շատ պարզ է...

8029 | 0
Facebook