Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ջրի մեջ կարող է կիսլատա լինել». «Սասնա ծռեր» խմբի պաշտպանին թույլ չեն տվել ջրի շիշը տանել ներս

16:20, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Ջրի մեջ կարող է կիսլատա լինել». «Սասնա ծռեր» խմբի պաշտպանին թույլ չեն տվել ջրի շիշը տանել ներս

Այսօր «Սասնա ծռերի» 18 հոգու գործով նիստը ընդմիջելուց հետո գործով փաստաբաններից Դավիթ Գյուրջյանին կարգադրիչները թույլ չեն տվել ջրով լցված շիշը տանել դատական նիստերի դահլիճ:
     Գյուրջյանը խնդրել է մատնանշել օրենքի այն կետը, ըստ որի արգելվում է ջրով շիշը տանել դահլիճ։ Կարգադրիչները նրան առաջարկել են ջուրը լցնել բաժակի մեջ, նոր միայն անցնել ներս: «Ջրի մեջ կարող է կիսլատա լինի, բոլոր հնարավոր վտանգները հաշվարկված են»,- ասել են կարգադիրչները:
     Խոսակցությանը խառնվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը` նշելով, որ ջրով լցված շշով չի կարող մտնել դատական նիստերի դահլիճ՝ անվտանգությունից ելնելով։

4017 | 0
Facebook