Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սուզորդի ամենասարսափելի մղձավանջը. իսպանացին 2 օրից ավելի մնացել է ջրի տակ առանց թթվածին

00:10, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Սուզորդի ամենասարսափելի մղձավանջը. իսպանացին 2 օրից ավելի մնացել է ջրի տակ առանց թթվածին

3 ամիս առաջ սուզորդ Սիսկո Գրասիան վերապրել է, իր հավաստմամբ՝ դայվերի կյանքի ամենասարսափելի մղձավանջը: Նա հայտնվել է ստորջրյա քարանձավում՝ թթվածնի դատարկ բալոններով: Ապրիլի 15-ին երկրաբանության դասախոսը ջուրն է սուզվել Մայորկա կղզու ափերին, դա սովորական, առօրյա ջրընկղմում է եղել, քանի որ բոլոր հանգստյան օրերին նա սուզվել ու ուսումնասիրել է տարածքի ստորջրյա քարանձավների բարդ համակարգը՝ կազմելով դրանց քարտեզը:

Սուզորդի ամենասարսափելի մղձավանջը. իսպանացին 2 օրից ավելի մնացել է ջրի տակ առանց թթվածին
Սուզորդի ամենասարսափելի մղձավանջը. իսպանացին 2 օրից ավելի մնացել է ջրի տակ առանց թթվածին

Գրասիան ու նրա օգնական Գիլյեմ Մասկարոն ցանկացել են ուսումնասիրել Կովա-դե-սա-Պիկետա քարանձավը, որը հայտնի է իր բազմաթիվ սրահներով ու մոտ մի կիլոմետրեր ձգվող լաբիրինթոսներով: Այնտեղ հասնելու համար սուզորդները լողացել են մեկ ժամ: Մինչ Գրասիան հավաքել է հողի նմուշներ, Մասկարոն լողացել է հարևան սրահ, որպեսզի գծագրի դրա կառուցվածքը: Այնուհետև իրար հերթագայել են մի քանի ճակատագրական տհաճություններ: Նախ սուզորդները պատահաբար մուտքի մոտ բախվել են իրար, ինչից ջրի հատակի նստվածքը վերև է բարձրացել ու տեսանելիությունը հավասարվել է զրոյի: Հետո նրանք հայտնաբերել են, որ նեյլոնե պարանը, որը որպես ապահովություն էր ծառայում, կամ կտրվել է կամ դուրս սպրդել: Մեկ թանկարժեք ժամ շարունակ նրանք փորձել են շոշափելով գտնել պարանը, բայց՝ անօգուտ: Նրանց թթվածինն արդեն ավարտվելուն մոտ է եղել, իրենք՝ լուրջ վտանգի մեջ:

Բարեբախտաբար, Գրասիան հիշել է սուզորդներից մեկի պատմածը, որ կողքի սրահներից մեկում կան այսպես կոչված օդային բարձիկներ, որտեղ ջուրն ամբողջությամբ չի լցրել սրահը: Նրանք գնացել են այնտեղ՝ խորհրդածելու: Որոշվել է, որ առավել նիհար Գիլյեմը կգնա օգնություն բերելու, իսկ առավել փորձառու Գրասիան կմնա քարանձավում, որովհետև եղած թթվածինը հազիվ կհերիքեր մեկ հուգու վերադարձին:

Օդային բարձիկը եղել է 12 մ, նրա վերին շերտի ջուրը խմելու է եղել: Օդային բարձիկներում ածխաթթու գազը մի քանի անգամ ավելի խիտ է, քան երկրի մակերևույթին, ուստի ժամեր շարունակ այդ պայմաններում մնալուց հետո Գրասիան սկսել է տանջվել գլխացավից, հալյուցինացիաներից: Նա արդեն սկսել է համակերպվել իր վերահաս մահվան հետ: Միայն մեկ օր անց, երբ ջրի պղտորվածությունն անցել է, նրա ընկեր սուզորդներին հաջողվել է գտնել Գրասիային: Օդային բարձիկում նրան 8 ժամ շարունակ խիտ թթվածնով փորձել են նախապատրաստել դուրս գալուն: Սուզվելուց 60 ժամ անց Գրասիան դարձյալ հայտնվել է ցամաքում:

Սուզորդի ամենասարսափելի մղձավանջը. իսպանացին 2 օրից ավելի մնացել է ջրի տակ առանց թթվածին
Սուզորդի ամենասարսափելի մղձավանջը. իսպանացին 2 օրից ավելի մնացել է ջրի տակ առանց թթվածին

Սակայն նա չի թողել սիրած զբաղմունքն, ընդամենը մեկ ամիս անց վերադարձել է միևնույն քարանձավը, եղել միևնույն սրահում, որտեղ անց էր կացրել իր կյանքի ամենասարսափելի օրերը: «Ես քեն չեմ պահում, քարանձավը մեղք չունի: Իմ երեխաներին դուր չի գալիս իմ զբաղմունքը, սակայն նրանք դեմ չեն: Ես 24 տարի զբաղվում եմ դայվինգով, դա իմ արյան մեջ է»,- ասել է նա:

Սուզորդի ամենասարսափելի մղձավանջը. իսպանացին 2 օրից ավելի մնացել է ջրի տակ առանց թթվածին
Սուզորդի ամենասարսափելի մղձավանջը. իսպանացին 2 օրից ավելի մնացել է ջրի տակ առանց թթվածին

10020 | 0
Facebook