Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մեկնող պատանի ըմբիշների անունները

16:05, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մեկնող պատանի ըմբիշների անունները

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հուլիսի 24-ից 30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնեն՝ Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ), Ռոբերտ Կարապետյանը (46 կգ), Հայկ Ասատրյանը (50 կգ), Սամվել Աղաջանյանը (54 կգ), Աշոտ Կիրակոսյանը (58 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադևոսյանը (69 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ) և Տիգրան Համբարձումյանը (85 կգ):
     Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնեն՝
Ռաֆայել Հարությունյանը (42 կգ), Առաքել Մովսեսյանը (46 կգ), Գենիկ Ասատրյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Մեժլում Մեժլումյանը (58 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (63 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Լյովա Գևորգյանը (76 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ):

3978 | 0
Facebook