Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկու օր ա՝ անգործ, անբան․․․ Գնամ տուն, ի՞նչ ասեմ երեխեքիս»․ առևտրականները բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ

15:25, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Երկու օր ա՝ անգործ, անբան․․․ Գնամ տուն, ի՞նչ ասեմ երեխեքիս»․ առևտրականները բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ
     «Երկու օր ա՝ անգործ, անբան․․․ գնամ տուն, ի՞նչ ասեմ երեխեքիս։ Առևտրականների 90%-ը պարտքերի տակ է, կարելի՞ էր նման ձևով վարվել»,- ասաց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Ֆիրդուսի շուկայի առևտրականներից մեկը։ «Խնդրել էինք՝ ժամանակ տալ մինչև դեկտեմբեր, չհամաձայնեցին, ասացինք՝ գոնե սեպտեմբեր, համաձայնեցին, բայց երեկ առավոտյան եկան ու քանդեցին տաղավարները»,- շարունակեցին նրանք։
     Վերջինները ևս մեկ անգամ կրկնեցին, որ առաջարկվող տոնավաճառների տեղերը լավ գիտեն, բայց չեն ուզում տեղափոխվել՝ պայմանավորված բարձր վճարներով ու հաճախորդներին կորցնելու վտանգով։
Տեսանյութն՝ 1in.am-ի
3815 | 0
Facebook