Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչու են Բաքուն, Թբիլիսին և Անկարան Ասիայից դեպի Եվրոպա երկաթուղային միջանցք բացում

21:05, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Ինչու են Բաքուն, Թբիլիսին և Անկարան Ասիայից դեպի Եվրոպա երկաթուղային միջանցք բացում
     2018թ. սկզբին կսկսի գործել միջերկրածովյան տարածաշրջանը Կենտրոնական Ասիային միացնող երկաթուղային մայրուղին: Այդ մասին որոշում է ընդունվել նախօրեին Բաքվում՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ: Այդ երկաթուղային միջանցքը կոչված է ամրապնդել երեք երկրների ռազմաքաղաքական դաշինքը, գրում է Pravda-ն: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու կառուցման ծրագիրը, որն առաջին անգամ ուղիղ ցամաքային հաղորդակցություն կստեղծի Ադրբեջանի և Թուրքիայի միջև, պրակտիկ փուլին անցել է 2007-ին: Սակայն ոչ մեծ երկաթուղային ճանապարհն ստեղծվել է 10 տարի: Պատճառը չբավարարող ֆինանսավորումն էր: Մասնավորապես, Թբիլիսիում բավարար միջոցներ չգտնվեցին, և Ադրբեջանը ստիպված էր վրացական կառավարությանը 775 միլիոն դոլարի չափով արտոնյալ երկու վարկ տրամադրել, որոնք կապահովեին թուրքական Կարսից վրացական Ախալքալաք քաղաքի երկաթուղային ճանապարհի ֆինանսավորումը: Այն բանից հետո, երբ 2018թ. հունվարին այդ մայրուղին կսկսի առաջին ուղևորներին և ապրանքների առաջին խմբաքանակը տեղափոխել, կսկսվի նաև երկրորդ փուլի իրականացումը, որն է՝ ծրագրին Ղազախստանի ներառումը, որի տարածքով մայրուղին կանցնի մինչև Չինաստան: Այդպիսով, կվերածնվի Մետաքսե մեծ ճանապարհը: Ղազախստանում Ադրբեջանի դեսպանի խոսքով՝ տրանսպորտային նոր միջանցքը ձեռնտու է Ղազախստանին:
     Pravda-ն նշում է, որ այս ամենի մեխն այն է, որ Վրաստանն արդեն Բաքու-Թբիլիսի-Անկարա եռանկյունու կուլիսային մասնակից է: Ռուսական կայքն այդ միությունը «հակառուսական պակտ» է անվանում:
6906 | 0
Facebook