Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 6-ը տեղափոխվել է հիվանդանոց

14:45, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 6-ը տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրիից դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 4-ը երեխաներ են, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

5461 | 0
Facebook