Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր արածն ապստամբություն էր ու մեր ապստամբությունը շարունակվում է». Արամ Մանուկյան

13:30, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Մեր արածն ապստամբություն էր ու մեր ապստամբությունը շարունակվում է». Արամ Մանուկյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» գործով դատաքննության ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով ապահովել 16 ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերի դահլիճում:
     Ամբաստանյալ Արամ Մանուկյանը հարց է ուղղել դատավորին. «Մեր արածն ապստամբություն էր ու մեր ապստամբությունը շարունակվում է նաև դատարանում: Հիմա, որ տղերքը եկան ու էլի ոտքի չկանգնեցին, էլի հեռացնելո՞ւ եք»:
     «Այդ ժամանակ կքննարկենք Ձեր հարցը, իսկ հիմա մի խոսեք»,- ասել է նախագահող դատավոր Արտուշ Հարությունյանը:
     Խմբի մեկ այլ անդամ Հովհաննես Հարությունյանն էլ տեղից ասել է. «Հիմա չենք հարգում Ձեզ, ինչ անենք…»:
     Դատարանը որոշել է դահլիճում ապահովել բոլոր ամբաստանյալների ներկայությունը:

3652 | 0
Facebook