Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում դանակահարվել է 2 հոգու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մեղավորը

13:05, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Գյումրիում դանակահարվել է 2 հոգու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մեղավորը

Գյումրի քաղաքում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վերքերով անգիտակից վիճակում շտապօգնության հերթապահ խումբը Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխել տղամարդուն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալու, Շիրակի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Դիլանյանն է։ Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ինքնությունը չեն հայտնում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր Ա. Դիլանյանը 2014 թվականի նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի 9 ամիս ազատազրկման, և որպես պատիժ կրող՝ գտնվում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում և համարվում էր բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ։ Նա տարիներ առաջ մասնակցություն է ունեցել ողբերգական ավտովթարի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին:

18082 | 1
Facebook