Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆիրդուսի առևտրականները հավաքվել են կառավարության շենքի մոտ

12:25, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Ֆիրդուսի առևտրականները հավաքվել են կառավարության շենքի մոտ
     Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները հավաքվել են կառավարության շենքի մոտ ու իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։
     Հիշեցնենք՝ քաղաքապետարանի աշխատակիցները երեկվանից սկսել են շուկայի ապամոնտաժման աշխատանքները, որոնք շարունակվել են նաև այսօր առավոտյան։
     «Ամենավերջին սրիկայի պես գողեգող եկան, քանդելով, սրբելով գնացին: Խնդրել էինք ժամանակ տալ մինչև դեկտեմբեր։ Առաջարկել են տեղափոխվել «Երևան» տոնավաճառ, «Առինջ մոլ», բայց այնտեղ բարձր է վարձը»,- ասացին հավաքվածները։
     Տարածքի բնակիչներն էլ կառավարությունից պահանջում են կազմակերպել իրենց հետ պայմանագրեր կնքելու գործընթացը։
Տեսանյութերն՝ 1in.am-ի
3086 | 0
Facebook