Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կայացավ Ալեքսանդր Լապշինի դատավճիռը

12:00, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Կայացավ Ալեքսանդր Լապշինի դատավճիռը
     Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտեցին 3 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի կալանավայրում: Նշենք, որ դատախազը նրա համար պահանջում էր 6,5 տարվա ազատազրկում:
     Ռուսաստանի, Ուկրաինայի ու Իսրայելի քաղաքացի Լապշինին պաշտոնապես մեղադրում են առանց Բաքվի թույլտվության Արցախ այցելելու համար: Բայց իրականում նրա «մեղքը» ոչ թե Արցախ այցելելն էր, այլ Իլհամ Ալիևին և Ադրբեջանին հեգնելը, քանի որ, Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում լինելով, կարողացել էր այցելել Բաքու, ինչի մասին հայտնել էր իր բլոգում:
     Նշենք, որ Արցախ Լապշինն այցելել էր ռուսական անձնագրով, իսկ 2015-ի հունիսին Ադրբեջան էր գնացել Ուկրաինական անձնագրով, ինչի շնորհիվ էլ կարողացել էր սպրդել Բաքվի սև ցուցակը վերահսկողների աչքից:
8500 | 0
Facebook