Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երրորդն ավելորդ է» քաթարական միությունում. բացահայտվել է Սիրիայում Թրամփի ռազմավարությունը

14:35, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Երրորդն ավելորդ է» քաթարական միությունում. բացահայտվել է Սիրիայում Թրամփի ռազմավարությունը
     ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մերձարևելյան շրջագայությունը Քաթարի և ԱՄՆ-ի միջև հաշտեցման մասին տհաճ նորության վերածվեց Սաուդյան Արաբիայի համար: «Փոխըմբռնման մասին հուշագիրը» ոչ միայն օրինականացրեց Դոհայի մերժումը՝ սաուդյան ուլտիմատումի 13 կետերն իրականացնելու մասին, այլ նաև «փակագծերից դուրս հանեց» սաուդցիների գլխավոր թշնամուն՝ «Մուսուլման եղբայրներ» շարժմանը, որը չներառվեց ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին համաձայնագրում, գրում է Geopolitica-ն: Տարածաշրջան Թիլերսոնի այցից հետո Քաթարի հետ երկխոսության օգտին հանդես եկավ Քուվեյթն, իսկ Օմանը հրաժարվեց խզել դիվանագիտական հարաբերությունները: Ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք է հայտնել, որ հենց այդ նոր եռյակի փլուզման մեջ է թաքնված «Սիրիայի հարցով Թրամփի ռազմավարության» գաղտնիքը: Այն ուրվագծվեց շնորհիվ Թուրքիայում Թիլերսոնի բանակցությունների, որոնք տեղի ունեցան Արաբական թերակղզի այցի նախաշեմին: Անկարայում պետքարտուղարը «խաղաց» Էրդողանի դեմ՝ հայտարարելով, որ նրանք «Սիրիայում որոշակի առաջընթացի» են հասել: Ակնհայտ է, որ խոսքն ինչ-որ փոխզիջման մասին է: Հատկանշական է, որ հենց այդ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց Պարսից ծոցի պետություններ այցի մասին: Տպավորություն է, որ ամերիկացիները փորձում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի փլուզեն նոր մերձարևելյան միությունը, որը տարածաշրջանում ամրապնդում է Իրանի դիրքերը: Թեհրանին թուլացնելու նպատակով Վաշինգթոնը մտադիր է վերականգնել Թուրքիա-Իսրայել-Սաուդյան Արաբիա նախկին առանցքը: Սակայն դա անհնար է առանց Անկարայի, քանի որ Թել Ավիվն ու սաուդցիները կարող են գործել միայն որպես կուլիսային խաղացողներ:
     Բրիտանական The Times պարբերականը նշում է Պարսից ծոցում զինված հակամարտության հավանականության մասին: Հավանական է, որ դրա հետևում թաքնվում է թուրքական զորքերը կղզուց դուրս բերելու՝ ԱՄՆ-ի պահանջը: Դրա փոխարեն Անկարային խոստացվել է վերահսկողության տակ վերադարձնել քրդերի կողմից զբաղեցրած Աֆրինը: Այդ գոտում Սպիտակ տունն Էրդողանին առաջարկում է ևս մեկ «անվտանգության գոտի» ստեղծել, սակայն միայն ամերիկյան զորքերի հետ համատեղ, այն ժամանակ, երբ հարևան Իդլիբը ենթադրվում է փոխանցել ռուս-թուրքական վերահսկողությանը: Այդպիսով, Թուրքիան հայտնվել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական վերաձևավորման էպիկենտրոնում: Հարկ է հաշվի առնել, որ Թուրքիայում, Քաթարում և Սաուդյան Արաբիայում բանակցություններն անցկացվեցին Մոսուլի ազատագրման, Եմենում պատերազմի սրման և Սաուդյան Արաբիա և Հորդանան՝ ԴԱԻՇ-ի ներթափանցման փորձերի ֆոնին: Geopolitica-ն եզրակացնում է, որ, այդպիսով, Վաշինգթոնը հայց ներկայացրեց Սիրիայի հյուսիսում, սակայն այսօր այստեղ իրավիճակը բարդացել է, այսպես կոչված, քաթարյան ճգնաժամի պատճառով, որը մարտի դաշտում խառնեց բոլոր խաղաքարտերը:
5368 | 0
Facebook