Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն Իրաքին է վաճառել Տ-90 տանկերի խոշոր խմբաքանակ

11:40, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Ռուսաստանն Իրաքին է վաճառել Տ-90 տանկերի խոշոր խմբաքանակ

Ռուսաստանը և Իրաքն ստորագրել են Տ-90 ռուսական տանկերի մատակարարման պայմանագիր, հայտնում է «Իզվեստիա»-ն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը: Վերջինն ասել է, որ թեև ստույգ թվեր չի կարող նշել, այնուամենայնիվ, խոշոր պայմանագիր է եղել՝ տանկերի խոշոր խմբաքանակով:
     Ըստ որոշ տվյալների՝ Իրաքի հետ պայմանագրի ընդհանուր գումարը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը:
     Այժմ, ըստ Կոժինի, ռուսական տանկերի հանդեպ հետաքրքրություն է դրսևորում նաև Քուվեյթը:
     Պարբերականն ընդգծում է նաև, որ առաջիկայում իրաքյան բանակը կհամալրվի ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան տանկերով:

4851 | 0
Facebook