Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գերատեսչություններում անմխիթար վիճակ է». Կարեն Կարապետյան

12:10, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Գերատեսչություններում անմխիթար վիճակ է». Կարեն Կարապետյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշ գերատեսչություններում անմխիթար վիճակ է: «Գերատեսչություններ կան, որտեղ բացակայում է մեկ պատուհանի հնարավորությունը: Դրա պատճառով անիմաստ ձգձգումներ են լինում: Վարչապետը գերատեսչություններին հանձնարարել է լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետը նվազեցնել:
     «Այն ծառայությունները, որ մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես, իրավաբանական և ֆիզիական անձանց լիզենցիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն»,- խնդիրը ներկայացրել է վարչապետը՝ հավելելով, որ մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառվեն:

3571 | 0
Facebook