Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի հետ մաքսային համաձայնագիրը

12:50, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի հետ մաքսային համաձայնագիրը
     Իրանի խորհրդարանը հուլիսի 19-ի լիագումար նիստի ժամանակ վավերացրել է Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև՝ «Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասների համատեղ շահագործման մասին» համաձայնագիրը: «Փաստաթղթին հավանություն են տվել 145 պատգամավոր, դեմ է քվեարկել 3 խորհրդարանական, ևս 3-ը ձեռնպահ է մնացել»,- հայտնել է իրանական Mehr գործակալությունը:
     Հիշեցնենք, որ հայ-իրանական համաձայնագիրն ստորագրվել էր 2016թ. դեկտեմբերին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում:
5340 | 0
Facebook