Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում ընդդիմադիրի մայրը խնդրում է սպանել որդուն». Գագիկ Համբարյան

11:45, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Ադրբեջանում ընդդիմադիրի մայրը խնդրում է սպանել որդուն». Գագիկ Համբարյան

Չզարմանաք, այս խնդրանքի հեղինակը ոչ թե միջնադարում ապրող ինչ-որ իսպանուհի է, որի ընտանիքն ինկվիզիցիայի ճիրաններից փրկելու համար զոհաբերում է որդուն, այլ 21-րդ դարում ադրբեջանցի մի մայր, որի նամակն ուղղված ապշերոնյան բռնապետին հրապարակել են գրեթե բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ները...
     Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, նախկին դատախազ Վիդադի Իսքենդերլիի մայրը՝ Հաբիբա Իսքենդերովան և եղբայրը՝ Իսֆենդիյար Իսքենդերովը նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին... Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում իրենց բարեկամի գործունեությունից, ով ստահոտ տեղեկություններ է տարածում Ադրբեջանի մասին և հրաժարվում են իրենց բարեկամից, ով իր հակաօրինական գործունեությամբ պախարակում է Իսքենդերլիների ցեղը... Իսկ նամակի վերջում, Թբիլիսիում պատսպարված Վիդադի Իսքենդերլիի մայրը և եղբայրը խնդրում են Ադրբեջանի իշխանություններին «օգնել վերացնել իրենց խայտառակող այդ խարանից»... Այսինքն, ընդդիմադիր գործչի մայրը խնդրում է Ալիևին սպանել իր որդուն...
     Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ միայն դեռ այս ճնշման մեթոդին չէին դիմել... Ընդդիմադիրներին սպանել են ու սպանում են մինչև հիմա, բայց այն չէին անում բարեկամների և հարազատների պատվերով... Բազմաթիվ են նաև դեպքերը, երբ Ադրբեջանում ապրող ընդդիմադիր գործիչների բարեկամները դիմում են իշխանություններին և հրաժարվում իրենց բարեկամից, բայց նրան ֆիզիկապես վերացնելու խնդրանքն առաջինն է...
     Համոզված եմ, որ այս նամակի հեղինակները նստում են հենց Ալիևի աշխատակազմում, իսկ Իսքենդրելիի մայրը, եղբայրը և մյուս բարեկամները Իլհամ բաբայի գերիներն են, որոնց նվաստացնելով և նրանց անունից այսպիսի նամակներ հրապարակելով Ալիևների ընտանիքը հաշվեհարդար է լինում ընդդիմադիր գործչից, իսկ Ինսքենդերլիի մայրը ինչպես միջնադարում ապրող իսպանուհին փորձում է իր որդուն զոհաբերելով փրկել ընտանիքի մյուս անդամներին, բայց այս անգամ ոչ թե կրոնավոր ինկվիզիտորներից, այլ քաղաքական ֆաշիստից՝ Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ Ալիևից...
     Այսքանից հետո դեռ որևէ մեկը կարող է համոզել հայերին, որ վերջիններս կարող են ադրբեջանցիների հետ համերաշխ ապրե՞լ Իլհամի բռնապետությունում... Իլհամ Ալիևը չի խնայում իրեն քննադատող ազերիներին...Էլ ուր մնացին հայերը...
     Հ. Գ. Վիդադի Իսքենդերլիի բախտը, որքան հասկացա չբերեց ի տարբերություն Ալիևի կողմից Թբիլիսիից գողավցած և Բաքվում հայտնված ևս մեկ ընդդիմադիրի՝ Աֆղան Մուխթարլիի, որը բանտում է, բայց դեռ ողջ է... Վիդադիի մահապատժի ենթարկելու մասին որոշումն Ալիևը կայացրել է նրա մոր անունից և չեմ զարմանա, եթե այն շուտով իրականացավի... Վիդադին կարող է միամիտ տեղը վրաերթի ենթարկել Թբիլիսիի փողոցներից մեկում, գազի արտահոսքից թունավորվել ընկերների հետ նարդի խաղալիս, կաթված ստանալ և այլն...Մահապատժի ձևն էլ կընտրեն սուլթա Իլհամը և սուլթանուհի Մեհրիբանը...

8285 | 0
Facebook