Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը

11:50, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը

«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ: Նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր»,- Մինաս Ավետիսյանի մասին այսպես է արտահայտվել Հրանտ Մաթևոսյանը:
     Հայ նշանավոր գեղանկարիչը ծնվել է 1928-ի հուլիսի 20-ին` Ջաջուռում: Մինասը բազմաժանր նկարիչ է. ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են նաև իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը

     Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները», «Իմ ծնողները», «Հանդիպում», «Հորս դիմանկարը», «Շեմին» և այլ գործեր:
     1972-ին նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով շատ աշխատանքներ ոչնչացվել են, չնայած հետագայում որոշ այրված նկարներ հաջողվել է վերականգնել: Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի հայտնի մի շարք թանգարաններում: 1977-ին Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը

     Ավելի ուշ, մեկ այլ խոշոր իրադարձության` երկրաշարժի հետևանքով անդարձ կորել են նկարչի որմնանկարներից մի քանիսը:
     Մինասը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները մինչ այսօր պարզված չեն:
     Վեեջերս անդրադարձել էինք գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի տան դաժան ճակատագրին, որը տարիներ շարունակ այդպես էլ չի լուծվում: Խնդրի շուրջ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել էր Մինասի որդու` գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ, ով նշել էր, որ Մինասի տունը գնալով քայքայվում է ու այն կարող է փլուզվել:
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը

     «Մեր ընտանիքի նպատակն է գտնել բարերարներ և վերականգնել Մինասի տունը: Ի դեպ` հայրիկս ծնվել է հենց այդ տանը»,- պատմել էր Նարեկ Ավետիսյանը:
     Նարեկը նշեց, որ բազմաթիվ բանակցություններ են վարել, նախագծեր են մտածում, բայց դեռ ֆինանսավորում չկա: «Հուսանք` այս տարի կկարողանանք հասնել մեր նպատակին:
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը
«Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ». այսօր ծնվել է Մինաս Ավետիսյանը

12284 | 0
Facebook