Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողին վիրահատել են

11:00, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողին վիրահատել են

Երեկ ականի պայթյունից վիրավորված զինծառայող 29-ամյա Արթուր Զախարյանի ոտքը վիրահատել են, նրա վիճակը բավարար է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով զինծառայողի ոտքն են վիրահատել: Այս առնչությամբ ՀՀ Քննչական ծառայությունից հայտնել են հետևյալը. «Ժամը 13.50-ի սահմաններում N զորամասի տարածքում պայմանագրային զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է և ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն և բուժօգնություն է ստանում: Քննություն է տարվում, հանգամանքները պարզվում են»:

3836 | 0
Facebook