Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլ. հայտնի է Հայաստան - Ադրբեջան հանդիպման օրը

11:15, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Բասկետբոլ. հայտնի է Հայաստան - Ադրբեջան հանդիպման օրը

Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտվեց մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։ Հայաստանի երիտասարդական հավաքականը Ա ենթախմբում գրավեց վերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։ Հայաստանի ընտրանին կշարունակի պայքարը 17-րդ տեղի համար։ Հուլիսի 21-ին Վիգեն էսկիջյանի սաները կմրցեն Ադրբեջանի ընտրանու հետ։

4019 | 0
Facebook