Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանակահարված հոգեբանը մահացել է

10:20, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Դանակահարված հոգեբանը մահացել է

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը, ով հուլիսի 17-ին դանակահարվել էր, հիվանդանոցում մահացել է:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին` ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նշենք, որ Պողոսյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանը։

7336 | 0
Facebook