Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Սոցապի Լալայի տղայի» պաշտոնն իջեցրել են․ «Հրապարակ»

10:05, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Սոցապի Լալայի տղայի» պաշտոնն իջեցրել են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ նշանակված Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են։ Եղիշե Աբելյանը, ով հարկայինում ևս հայտնի էր որպես «սոցապի Լալայի տղա», Գորիսի հարկային տեսչության պետից դարձել է պետի տեղակալ։ Նա հարկայինի հնաբնակ աշխատակիցներից է, ով տարբեր տեսչություններում եղել է տեղակալ, շնորհիվ հարմարվելու ունակության՝ կարողացել է աշխատել հարկայինի բոլոր պետերի հետ։ Իսկ Գորիս տեղափոխվելուց առաջ աշխատում էր Սեւանի հարկային տեսչությունում։
     Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանը, ով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության պետն էր և այդ պաշտոնից ազատվեց 2014թ․ աղմկոտ պատմության արդյունքում, հետագայում նշանակվեց Արագածոտնի մարզում՝ շնորհիվ դաշնակցական մարզպետի»։
     Մանրամասները՝ թերթի համարում։

6132 | 0
Facebook