Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39-40 աստիճան տաքություն

08:10, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39-40 աստիճան տաքություն

Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
     Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
     Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

     Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
     • Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.40C (1980 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.00C (1969 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.90C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
3342 | 0
Facebook