Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում». Հաղթանակ Շահումյանը նշում է ծննդյան տարեդարձը

14:20, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
«Նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում». Հաղթանակ Շահումյանը նշում է ծննդյան տարեդարձը
     Հաղթանակ Շահումյանն այն նկարիչներից է, ով իր
     նկարները դժվարությամբ է նվիրում: «Երբ մարդը գնահատել գիտի, սիրով ես նվիրում, բայց չհասկացողին ծանր բան է նկար նվիրելը, էլ չեմ ասում` վաճառելը»,- ասում է նկարիչը:
     Նա 15 տարի եղել է Երևանի գլխավոր նկարիչը և այն համոզմունքին է, որ այսօր կոչումները փոքր սփոփանք են արվեստագետի համար: «Կոչումներ և մեծարում բոլոր երկրներում էլ կան, բայց արտասահմանյան երկրներում կա համակարգ, որը նպաստում է արվեստագետի ֆինանսական ռեալիզացիային: Մեր երկրում այդպես չէ: Մենք հրաշալի արվեստ ունենք, որը կարող էր աշխարհում դոմինանտ լինել, բայց ցավոք, այդ հնարավորությունն օգտագործելու կապը չունենք: Մեր օրերում արժեզրկվել է այդ ամենը, քանի որ շատ դեպքում արվեստի հետ կապ չունեցող մարդկանց են կոչումներ տալիս: Կարելի է նկարել, բայց արվեստի հետ կապ չունենալ, կարելի է երգել կամ ձայն հանել, բայց երաժշտության հետ կապ չունենալ: Այսօր նման մարդիկ են կոչումներ ստանում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացել է նկարիչը:
«Նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում». Հաղթանակ Շահումյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում». Հաղթանակ Շահումյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում». Հաղթանակ Շահումյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում». Հաղթանակ Շահումյանը նշում է ծննդյան տարեդարձը

     Հաղթանակ Շահումյանի կարծիքով` նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում: Նա ցավով նշեց, որ այսօր Նկարիչների միության ցուցասրահները վճարովի են նկարիչների համար, ինչպես ցանկացած այլ սրահ: «Ժամանակին նկարիչների միության հեղինակությունը շատ բարձ է եղել: Այսօր նկարիչն իր մենեջերն է, իր արվեստաբանն է, ամեն ինչն է, ով ճարպիկ է կարողանում էի իր խնդիրները լուծել, իսկ շատ տաղանդավոր մարդիկ անունակ են լինում իրենց պաշտպանելու, դրա համար էլ կորուստները մեծ են»,- համոզված է գեղանկարիչը:
«Նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում». Հաղթանակ Շահումյանը նշում է ծննդյան տարեդարձը
«Նկարիչները դարձել են անտարբեր ու երկրի հետ հույսեր չեն կապում». Հաղթանակ Շահումյանը նշում է ծննդյան տարեդարձը
2405 | 0
Facebook