Խնդրում ենք սպասել...

Միջազգային

10-ամյա տղան ընկել է ու հնագիտական խոշոր բացահայտում արել

22:10, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
10-ամյա տղան ընկել է ու հնագիտական խոշոր բացահայտում արել

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի 10-ամյա բնակիչ Ջուդ Սփարքսն իր համար անսպասելի դարձել է խոշորագույն հնագիտական բացահայտման հեղինակ: Իր ընտանիքի հետ քաղաքից դուրս հանգստանալու ժամանակ տղան գտել է փղի գանգ, որը մոլորակի վրա ապրել է միլիոն տարի առաջ:
     Fox News-ի հետ զրուցում տղան ասել է, որ փոքր եղբոր հետ քայլելիս սայթաքել- ընկել է ու գտել գանգը: Սկզբում կարծել է, թե դա կովի գանգ է ու կանչել է ծնողներին: Վերջինները հասկացել են, որ գտածոն ավելի արժեքավոր է: Ընտանիքի հայրը զանգել է Նյու Մեքսիկոյի համալսարանի կենսաբանության պրոֆեսորին, վերջինն անհապաղ եկել է ու մնացել ապշած:
     Պրոֆեսորի խոսքերով՝ գտածոն փղի նախնիի գանգ է:

18541 | 0
Facebook