Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Իրանի

11:20, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Իրանի

ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են Իրանի հանդեպ պատժամիջոցները` բալիստիկ հրթիռների և այլ ծրագրերի համար:
     Պատժամիջոցների ցուցակն ավելացվել է ևս 18 կետով: Դրանում ներառված են ֆիզիկական և իրավաբանական անձինք: 16 անձի հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել Իրանի ապօրինի գործողություններին և անդրազգային հանցավոր խմբավորումներին աջակցելու համար: 2 անձի հանդեպ պատժամիջոցները սահմանվել են բալիստիկ հրթիռների ծրագրին անմիջական մասնակցության համար:
     Բացի այդ, ԱՄՆ-ը ևս մեկ անգամ Իրանին պահանջել է ազատ արձակել լրտեսության համար մեղադրվող ամերիկացիներին:
     Մեկնաբանելով ամերիկյան նոր պատժամիջոցները` Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե դա ոչ մի արժեք չունեցող գործողություն է:

7650 | 0
Facebook