Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Թրամփը Համբուրգում ևս մեկ հանդիպում են ունեցել, որի մասին ոչինչ չի հաղորդվել. Reuters

10:20, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Պուտինն ու Թրամփը Համբուրգում ևս մեկ հանդիպում են ունեցել, որի մասին ոչինչ չի հաղորդվել. Reuters

ԱՄՆ և ՌԴ նախագահները «Մեծ քսանյակ»-ի շրջանակներում Համբուրգում ունեցած պաշտոնական հանդիպումից զատ ևս մեկ հանդիպում են ունցել, որի մասին մինչ այս չի հաղորդվել: Այս մասին գրում է Reuters լրատվականը` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: Սպիտակ տան պաշտոնյան, սակայն, չի մանրամասնել, թե որքան է տևել հանդիպումն ու ինչ են քննարկվել դրա ընթացքում:
     Eurasia Group խորհրդատվական ընկերության ղեկավար Իան Բրեմմերը հայտնել է, որ երկրորդ հանդիպումը կայացել է պաշտոնական ընթրիքի ժամանակ: «Ընթրիքի մասնակիցները դա տարօրինակ են համարել»,- The New York Times-ի փոխանցմամբ՝ ասել է Բրեմմերը:
     Լրատվականը նշում է, որ ընթրիքի երկրորդ կեսին Թրամփն ինքն է մոտեցել Պուտինին: Նրանց զրույցին ներկա է եղել միայն Պուտինի թարգմանիչը:
     Սպիտակ տունը, անդրադառնալով Թրամփի և Պուտինի զրույցին, հրաժարվել է լիարժեք հանդիպում որակել այն։

8165 | 0
Facebook