Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. «ՀԺ»

09:55, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում:
     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու: Մանրամասնեցին, որ այն ընդգկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման` կառավարության կողմից հաստատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով:
     «Դա պետք է լինի սեյսմակայունության ժամանակակից սկզբունքներին համապատասխան»,- ասաց վարչության պետ Արթուր Գևորգյանը` հավելելով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

11759 | 0
Facebook