Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել. ուղևորուհին հիվանդանոցի ճանապարհին մահացել է

16:00, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել. ուղևորուհին հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հուլիսի 16-ին Մոսկվա-Երևան չվերթն իրականացվող օդանավը Վոլգոգրադի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել, քանի որ տարեց ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել է. այս մասին MAMUL.am-ի թղթակցին ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ օդանավը պատկանել է «Nordwind Airlines» ավիաընկերությանը:
     «Ինքնաթիռը վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում, որից հետո ուղևորին փորձել են անմիջապես հիվանդանոց տեղափոխել, սակայն ճանապարհին մահացել է»,- նշեց Ս. Հովհաննիսյանը` հավելելով, որ դեպքից հետո օդանավը Վոլգոգրադից շարունակել է չվերթը՝ դեպի Երևան ։
     Տարեց ուղևորուհին ՌԴ քաղաքացի էր, ծնված` 1936 թվականին:

11853 | 0
Facebook