Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում 2 բեռնատարի բախումից հզոր պայթյուն է որոտացել

16:20, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Չինաստանում 2 բեռնատարի բախումից հզոր պայթյուն է որոտացել

Չինաստանի Հանչժոու քաղաքի մերձակայքում իրար են բախվել 2 բեռնատար, ինչի հետևանքով մայրուղու վրա հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է CCTV News հեռուստաալիքը:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան:

«Հենց բախվեցինք, պայթյուն որոտաց: Նույնիսկ չտեսա՝ ինչպես դա տեղի ունեցավ: Ուղղակի դղրդոց լսեցի»,- պատմել է վարորդներից մեկը:

Հրդեհը մարելու ժամանակ մայրուղին փակվել է:

Չինաստանում 2 բեռնատարի բախումից հզոր պայթյուն է որոտացել
10712 | 0
Facebook