Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երևանի քաղաքապետին այդպես էլ չի հաջողվում սանձել թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինի գործունեությունը». Անահիտ Բախշյան

14:25, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
«Երևանի քաղաքապետին այդպես էլ չի հաջողվում սանձել թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինի գործունեությունը». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը․
    
     Հայելի.am կայքով հուլիսի 10-ին տարածվեց հոդվածը, որի հեղինակը դպրոցի ծնող է և ՀՀ օրենքով՝ կրթության գործընթացի թիվ մեկ մասնակիցը: Ծնողն ահազանգում է այն մասին, որ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ (ջոկատավար) Գայանե Ավետիսյանը, 2013 թվականի օգոստոսից 3 անգամ հրամանով նշանակվել է որպես դպրոցի փոխտնօրեն՝ չունենալով վերջին 7 տարվա մեջ անհրաժեշտ 5 տարվա մանկավարժական ստաժը ու 3 անգամ էլ ակնհայտ խախտումը բացահայտվելուց հետո, «վերցրել» է նրանից այդ պարտականությունը, որովհետև համարում է, որ Գայանե Ավետիսյանն «անփոխարինելի» է ճիշտ այնպես, ինչպես նախկինում պետական բյուջեն խոշոր չափերի յուրացումների համար դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանն էր քաղաքապետարանի համար էր «անփոխարինելի»: Ո՛չ տնօրենը, ո՛չ Գայանե Ավետիսյանը ոչ մի կերպ չեն հաշտվում այն փաստի հետ, որ նրա մանկավարժական ստաժը բավարար չէ փոխտնօրեն նշանակվելու համար ու հաստիքով լինելով ջոկատավար, աջ ու ձախ իրեն ներկայացնում է փոխտնօրեն և գերազանցելով իր լիազորությունները, միջամտում է բոլորի գործերին, ինչպես նշում է ծնողը. «Փաստը խնամքով թաքցվել է կոլեկտիվից ուղիղ 1,5 ամիս և բարձրաձայնվել միայն այն բանից հետո, երբ տնօրենը ստիպված եղավ ծնողական ժողովի ժամանակ պատասխանել իրեն ուղղված հարցիս՝ ինչո՞ւ և որպես ո՞վ է տիկին Ավետիսյանը միջամտում մեր դասարանի հարցերին:»
     Անօրինական 3 հրամանների մասին էլ տեղյակ եմ պահել Երևանի քաղաքապետին, սակայն բացի նրանից, որ փոխքաղաքապետի կողմից տնօրենին հանձնարարվել է հերթով դրանք չեղյալ ճանաչել, ոչ մի քայլ չի արվել տնօրենին կարգի հրավիրելու և այդ ապօրինի գործունեությունը կանխելու ուղղությամբ: Ստացվում է, որ ապօրինությունը կանխելու փոխարեն վերադաս մարմինը, ում լիազորությունների մեջ է մտնում վերահսկել դպրոցում կրթական գործընթացի օրինականությունը, աչքերը փակում է այնքան ժամանակ, մինչև հերթական խախտման մասին կբարձրաձայնվի: Բանը հասավ նրան, որ այս մասին ահազանգեց ծնողը:
     Հուլիսի 13-ին Հայելի.am կայքի հոդվածի վերաբերյալ հարցում եմ ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով խնդրել եմ պարզաբանել, թե որպես Երևանի քաղաքապետ, անհանգստանո՞ւմ է դպրոցներում տիրող բարոյական մթնոլորտով, տնօրենների գործունեության օրինականությամբ, վարք ու բարքով:
     Խնդրել եմ հանգամանալի անդրադառնալ բարձրացված բոլոր խնդիրներին, մասնավորապես, քաղաքապետի կողմից ի՞նչ կոնկրետ քայլ է արվելու տնօրեն Սուսաննա Սարգսյանի կողմից պարբերաբար տրվող ապօրինի հրամանները տալու և Գայանե Ավետիսյանի փոխտնօրենի դերում հայտնվելու նկրտումները սանձելու ուղղությամբ, որովհետև դպրոցում լուրեր են պտտվում, որ սեպտեմբերի 1-ին նա նորից կնշանակվի ՄԿԱ գծով փոխտնօրեն, այնինչ, ըստ ՀՀ կառավարության համապատասխան կարգի, նա վերջին 7 տարվա մեջ, այսինքն նոր հրամանի ամսաթվից սկսյալ, չունի 5 տարվա մանկավարժական ստաժ:
     Ո՞վ և ե՞րբ է սանձելու Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի տնօրենի ապօրինի գործունեությունը:

3438 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am