Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թափուր տեղեր՝ պետական բուհերում. ում է ձեռնտու հարվածի տակ դնել մասնավոր բուհերին

15:05, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Թափուր տեղեր՝ պետական բուհերում. ում է ձեռնտու հարվածի տակ դնել մասնավոր բուհերին

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2017 թվականի ընդունելության անվճար և վճարովի տեղերի մրցույթների արդյունքները հրապարակվել են:

Արդեն հայտնի են դարձել բուհերի ընդունելության քննությունների արդյունքները: Պարզվեց, որ պետական բուհերում վճարովի ուսուցման համակարգում, առկա են բազմաթիվ թափուր տեղեր և նոր ընդունելության համար լրացուցիչ մրցույթ է հայտարարված (ըստ Երևանի պետական համալսարանի հաղորդագրության, թափուր տեղերի համար ցանկացողները կարող են դիմել հուլիսի 15-20-ը):
     Նկատենք, որ այս առումով, հարվածի տակ են ընկնում ոչ պետական բուհերը, քանի որ պետական բուհերից կտրված շատ դիմորդներ, որոնց հույսը մասնավոր բուհ ընդունվելն էր, այժմ հնարավորություն ունեն ևս մեկ անգամ փորձել բախտն` ընդունվելու համար պետական բուհ:
     Ըստ վիճակագրության, մասնավոր բուհերում, առանց այն էլ, պատկերը շատ լուրջ է, և վերջին տարիներին այդ հաստատությունների ռեկտորներն անգամ ահազանգում են տարեցտարի դիմորդների թվի նվազման խնդրով` նշելով, որ կանգնած են փակման վտանգի առջև: Նրանք նշում են, որ ստեղծված իրավիճակն այդ հաստատությունների նկատմամբ տարվող պետական քաղաքականությունն է։ Ավեին, սա հատուկ ծրագիր է, որը մշակվել է «աշոտյանական իշխանության կողմից» մասնավոր բուհերին հարվածելու նպատակով:
    
     Ինչևէ, պետական բուհերում թափուր տեղերի պատկերն այսպիսին է.
    
     Երևանի պետական համալսարան

ֆիզիկա` 47 տեղ` 50-ից

քիմիա` 24 տեղ` 26-ից

ֆարմացիա` 33 տեղ` 68-ից

կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա ` 30 տեղ` 33-ից

սերվիս` 55 տեղ` 125-ից

տնտեսագիտություն` 80` 130-ից

հայոց լեզու և գրականություն` 31 տեղ` 120-ից

միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու` 40 տեղ` 40ից

անգլերեն լեզու և գրականություն` 52 տեղ` 135-ից

աստվածաբանություն` 38 տեղ` 45-ից

եկեղեցաբանություն` 25 տեղ` 25-ից
    
     Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Երևանի կրթահամալիր)
    
    
տնտեսագիտություն` 47 տեղ` 120-ից

շրջակա միջավայրի պաhպանություն` 23 տեղ` 24-ից

էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ` 21 տեղ` 42-ից
    
     Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
    
    
տնտեսագիտություն` 127 տեղ` 186-ից (ուսման վարձը` 600 հազար դրամ)

հաշվապահական հաշվառում եւ հարկում (ըստ ոլորտի)` 25 տեղ` 190-ից (ուսման վարձը` 600 հազար դրամ)

վիճակագրություն` 17 տեղ` 38-ից (ուսման վարձը` 500 հազար դրամ)
    
     Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
    
    
պատմություն` 51 տեղ` 85-ից

հասարակագիտություն` 44 տեղ` 48-ից
    
     Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
    
    
մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն` 99 տեղ`153-ից

մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն` 49 տեղ` 49-ից

սերվիս` 103 տեղ` 124-ից

քաղաքագիտություն` 49 տեղ` 54-ից

լրագրություն` 34 տեղ` 34-ից
    
     Նշենք, որ կան մասնագիտական բաժիններ, որի համար հատկացված բոլոր 140 տեղերն զբաղեցված են. օրինակ` ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ և իրավագիտություն մասնագիտությունները:

11779 | 0
Facebook