Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին

15:35, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին

Օրեր առաջ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ոչնչացվել էր գրող, երգահան Վահրամ Թաթիկյանի 40 տարվա վաղեմություն ունեցող այգին, որտեղ գրողն իր գրքերի մեծ մասն է հեղինակել: MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է գրողի և նրա կնոջ` գրող Մարիա Թաթիկյանի հետ, պարզել դեպքի մանրամասներն ու դրդապատճառները:
     «Մենք այստեղ ապրել ենք մեր կենսագրությունը, կիսաչոր լքված այգի էր, որի վրա մի ամբողջ կյանք ներդրեցի, սկսեցի ջրել, ծառեր տնկել, խնամել, ամեն մի ծիրանի ծառը տալիս էր 400 կիլոգրամ ծիրան, արկղերով նվիրում էի ընկերներիս ու ծանոթներիս: Այդ այգում եմ ես գրել եմ իմ գրքերի ու երգերի մեծ մասը: Բայց այն այլևս գոյություն չունի... Ընկույզի ծառեր են կտրել, որոնք իմ այգուց էլ էին հին, հինգ հատ 40 տարեկան ընկուզենի են կտրել, որ ամեն մեկը մոտավոր 300 կիլոգրամ ընկույզ էր տալիս: Սա ոճրագործություն է, որը եղեռնի ժանրին է պատկանում»,- ասաց Վահրամ Թաթիկյանը:
     Գրողը պատմեց, որ երբ մայրն` արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանը 1946 թվականին հայրենադարձվել էր, ապրում էր այգի ունենալու երազանքով: Եվ մոր երազանքն իրականություն դարձնելով` Վահրամ Թաթիկյանն ստեղծել էր այդ այգին, որը դարձել էր գրողի հոգևոր տարածքը:
     «Տարիներ շարունակ բարեկարգման աշխատանքներ ենք արել, Վահրամն իր առողջությունը չխնայելով ամեն բան անում էր, որ այգին չչորանա: 15 տարի փթթուն այգի է եղել, ծիրանենի, խնձորենի, հիմա ոչինչ չկա: Այգուն կից տունն էլ անմխիթար վիճակում է, որն առանց այգու լիովին կորցրել է իր իմաստը»,- պատմեց Մարիա Թաթիկյանը:

«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին
«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին

     Նա նշեց, որ մոտ մեկ միլիոն դրամի չափով վնաս են կրել և կատարվածի համար պատրաստվում են դատական գործ հարուցել:
     Վահրամ Թաթիկյանը վստահ է, որ սա քաղաքական ուժերի կողմից իրեն լռեցնելու հերթական փորձն է:
     «Սա որոշակիորեն քաղաքական վրեժ է և այդ պրոցեսը վաղուց էր սկսվել: Կարճ ասած` Արթուր Բաղդասարյանը, որ այդ գյուղի ճորտատերն է, հրահանգ է տվել այգին չորացնել: Արթուր Բաղդասրայանն` իր հանցագործ շայկայով, երբ նախագահության առաջարկ էր դրել «Հայկական վերածնունդ» կուսակցությունով, 900 կին էր հավաքել` մանկապարտեզի վարիչներ, դպրոցի տնօրեններ ու պոլիկլինիկայի տերեր և «վերածնունդ» էր արել, արդեն այգին չորացնելու փորձ էր արել: Պատճառն իմ տարածած հաղորդագրությունն էր, որում հստակ նշեցի, որ դու ի՞նչ վերածնունդ ես, այ հայտնի այգի չորացնող: Նա կտրեց այդ շարքի ամբողջ 12 տների ջուրը, որ այդ այգիներն էլ չորանան: Հասկանո՞ւմ եք նա ինչ ոճրագործ է, նա չորացնում է, հետո այդ տարածքը մետրը 300 դրամով առնում է»,- պատմեց գրողը:
«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին
«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին

     Նա նշեց, որ բացահայտ ամբողջ գյուղի ամայի հողերի գնման, արտագաղթի կազմակերպման գործընթաց է իրականացվում:
     «Գյուղում բացահայտորեն գործում են Եհովայի վկաներ և խայտառակ դերակատարություն են ունենում արտագաղթի հարցում: Նրանք միայն 150 ընտանիք տարան գյուղից, էլեկտրիկը Եհովայի վկա էր և բաշխում էր մարդկանց լույսի պարտքերը, եթե նրանք դառնում էին եհովայական: Իսկ ես այս ամենը բարձրաձայնում էի»,- պատմեց Վահրամ Թաթիկյանն ու հավելեց. «Եթե վերևից հրահանգ չլիներ, ոչ ոք չէր կարող կտրել: Արթուր Բաղդասարյանն այդ գյուղում կոնյակի գործարան է դրել և դա շահագործելու համար ամեն ինչի պատրաստ է: Ստորությունը չափ չունի: Նույն բանն է, որ երեխա ես ունենում, մեծացնում, դպրոց ես ուղարկում, դա մեկ օրում հնարավոր չէ վերականգնել, ես այլևս չեմ կարողանա տեսնել իմ ծաղկած այգին: Ես որոշել եմ այդ հանցագործներին դատի տալ:
«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին
«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին

     Վահրամ Թաթիկյանը մտահոգված ու հուզված պատմեց, որ ամբողջ կյանքում մի երազանք ուներ` իր պապի կիսատ թողած նամակներն ու մոր` ավելի քան 400 հոդվածներն ու գրագրությունը հրատարակել: «Ես ուզում էի այնտեղ ստեղծել եզակի մի երևույթ: Մայրս այնքան նյութ էր հավաքել, որ ես հենց այդ վայրում ուզում էի ստեղծել նամակի թանգարան ու պետությանը նվիրել: Այդ նամակներով արտահայտված էր ամբողջ սփյուռքի կայացումը: Բացի հայտնի գրողներից, հուզիչ նամակներ կան, ուզում էի` սփյուռքահայերը գան, ծանոթանան, այգին վայելեն, իրենք էլ նյութեր բերեն... Նրանք մի նախագիծ են ավիրել՝ նամակի թանգարանը, որ ես չեմ ներելու»,- ասում է Վահրամ Թաթիկյանը:
«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին
«Դու ի՞նչ «վերածնունդ» ես, ա՛յ այգի չորացնող»․ Վահրամ Թաթիկյանն իր այգին ոչնչացնելու համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին

     Հեղ`. Անի Մնացականյան

8643 | 2
Facebook