Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

12:30, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Ձերբակալությունից մեկ օր անց դատարանը համաձայնել է նախագահի եղբորը գրավի դիմաց ազատ արձակել: Նախապես սահմանվել է, որ Ֆերեյդունը դատարանին պետք է 13.3 միլիոն դոլար վճարի, սակայն դատարանը համաձայնել է գումարի չափն իջեցնել մինչև 8.3 միլիոն:

Նա ձերբակալվել է հուլիսի 16-ին՝ ֆինանսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչն Իրանի միջուկային նախագծի շուրջ բանակցություններում:

4855 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am