Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնեցկն ու Լուգանսկը միավորվում են մեկ հանրապետության մեջ, որը կոչվելու է Մալոռոսիա

12:10, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Դոնեցկն ու Լուգանսկը միավորվում են մեկ հանրապետության մեջ, որը կոչվելու է Մալոռոսիա

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ Դոնեցկն ու Լուգանսկը միավորվում են մեկ հանրապետության մեջ, որը կոչվելու է Մալոռոսիա: Այս մասին հաղրոդում է Интерфакс-ը:
     «Մենք կարծում ենք, որ Ուկրաինա պետությունը նախկին տեսքով վերականգնման ենթակա չէ: Մենք` Ուկրաինայի նախկին մարզի ներկայացուցիչներս, բացառությամբ Ղրիմի, հայտարարում ենք նոր պետության ստեղծման մասին, որը համարվում է Ուկրաինայի հետնորդը: Մենք համաձայն ենք, որ նոր պետությունը կոչվի Մալոռոսիա, քանի որ Ուկրաինա անվանումն արդեն վակաբեկել է ինքն իրեն»,- ասել է Զախարչենկոն:

6689 | 1
Facebook