Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Sony Pictures-ը զրկվել է առանցքային ֆինանսական գործընկերոջից

00:05, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Sony Pictures-ը զրկվել է առանցքային ֆինանսական գործընկերոջից

Sony Pictures կինոընկերությունը զրկվել է իր առանցքային ֆինանսական գործընկերներից մեկից: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, հետագա համագործակցությունից հրաժարվել է LStar Capital ներդրումային գործընկերությունը: Համաձայն 2014-ին կնքված պայմանագրի, երբ դեռ Sony Pictures-ի ղեկավարն էր Էմի Պասկալը, LStar Capital-ը պարտավորվում էր ներդնել 200 միլիոն դոլար հեռանկարային կինոնախագծերի կյանքի կոչման համար:

Պայմանագիրը պետք է ուժի մեջ մնար մինչև 2019 թվականը, սակայն դրամարկղային ձախողումներից հետո ներդրողները կասկածի տակ են առել կինոընկերության հետ հետագա համագործակցության շահավետությունը: Հաղորդվում է, որ LStar Capital-ը գումարներ է կորցրել այնպիսի ֆիլմերի պատճառով, ինչիսիք են «Ուղևորները», «Եղբայրները Գրիմսբիից» և այլն: Այս նույն պատճառով էլ ընկերությունը հրաժարվել էր ֆինանսավորել 2016-ին էկրան բարձրացած «Ուրվականներ որսացողները» ֆիլմը:

Sony Pictures-ի նոր ղեկավար Թոմ Ռոթմանը դեմ չի եղել պայմանագրի խզմանը, սակայն հայտնի չէ, թե ինչպես պետք է ֆինանսավորվեն կինոընկերության նախագծերը:

41944 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am