Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կյանքը պայքար է, նետվիր պայքարի մեջ ու ազնիվ պայքար մղիր, շուրջդ քեզ նման մարդիկ են». այսօր Բաբկեն Ներսիսյանի ծննդյան օրն է

12:05, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
«Կյանքը պայքար է, նետվիր պայքարի մեջ ու ազնիվ պայքար մղիր, շուրջդ քեզ նման մարդիկ են». այսօր Բաբկեն Ներսիսյանի ծննդյան օրն է
     Այսօր հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան օրն է:
     «Տղաʹս, համարձակ մտիր մեր արվեստի վսեմ աշխարհը, համարձակ, բայց և խելոք եղիր միշտ, որ չմոլորվես: Դժվար կլինի ճանապարհդ, բայց դու անպայման կհաղթահարես բոլոր դժվարությունները, եթե համարձակ ու թեթև անցնես ուղիդ: Հավատը քո ուժերի նկատմամբ թող երբեք չլքի քեզ, և երբեք չի լքի, հավատա ինձ, եթե հոգիդ զվարդ պահես և ծիծաղես դժվարությունների երեսին: Միշտ ձգտիր դեպի վեր, մոռացիր հանգիստ, գիտցիր՝ հանգիստը ծուլության երկվորյակն է կամ ընկերը: Նրանք մարդու ամենամեծ թշնամիներն են. կյանքը պայքար է, նետվիր պայքարի մեջ, ազնիվ պայքար մղիր, շուրջդ քեզ նման մարդիկ են:
     Միշտ բարի եղիր նրանց հանդեպ, թող գեղեցիկը, բարին ու ճշմարիտը լինեն քեզ առաջնորդ: Օ´ն…հառա~ջ…՚. վարպետն իրենից հետո այս խոսքերն էր կտակել որդուն՝ Տիգրան Ներսիսյանին:
     Տիգրան Ներսիսյանն ընդամենը 19 տարեկան էր, երբ կյանքից հեռացավ հայրը` ճանաչված դերասան Բաբկեն Ներսիսյանն, ում նա համարում է իր առաջին և վերջին ուսուցիչը:
     «Երբ նա մահացավ, իմ ու ընտանիքիս համար աշխարհը շրջվեց: Մնացինք անտեր: Ես իմ մեջ ուժ գտա ու իր տված պաշարով ավարտեցի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հայրս չի եղել, որ իր հնարավորություններով, կապերով ինձ օգնի: Ուղիղ հակառակը կատարվեց: Հորս մահից հետո այն մարդիկ, որ իրեն վատ էին վերաբերվում, հայացքները շրջեցին դեպի ինձ և սկսեցին հարվածել: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել: Հորս անունը ոչ թե օգնել է, այլ` հակառակը: Անընդհատ պետք էր ապացուցել բոլորին: Բայց ես շնորհակալ եմ այդ դժվարությունների համար, դրանք ինձ ավելի ուժեղ են դարձրել»,- պատմում է Տիգրան Ներսիսյանը:
     Բաբկեն Ներսիսյանը եղել է լայն դիապազոնի դերասան, հանդես է եկել կատակերգական, բնութագրական, դրամատիկական և ողբերգական դերերով: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Բեն Ալեքսանդր), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլ ներկայացումներում:
     Պարգևատրվել է մի շարք շքանշաններով ու մեդալներով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
1805 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Նոնո
Նոնո 12:26, 18.07.2017
,,Վիքիպեդիա,,հանրագիտարանից տեղեկանում եմ,որ երբ հայրը մահացել է,Տիգրանը ոչ թե 17 այլ`22 տարեկան է եղել և ավարտել է ինստիտուտը հոր մահվան տարում`1986 թվականին:
Եթե մի բան եք գրում,ճիշտ գրեք:
Նոնո
Նոնո 14:16, 18.07.2017
Փաստորեն 100 տարին է:Շնորհավորում ենք մեծ դերասանին,Սայաթ-Նովայի անզուգական մեկնաբանողին: