Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Մինչև չսովորենք, որ մեր լեզվի պաշպանությունը միայն մեր խնդիրն է, անտակտ ու անպարկեշտ առաջարկներ հա էլ կլսենք»․ Թ․ Պողոսյան

11:05, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
«Մինչև չսովորենք, որ մեր լեզվի պաշպանությունը միայն մեր խնդիրն է, անտակտ ու անպարկեշտ առաջարկներ հա էլ կլսենք»․ Թ․ Պողոսյան
     «Մենք ենք մեղավորը, որ մեզ լեզվի մասին առաջարկներ են անում։ Եվ որևէ կապ չունի՝ դա արվում է ԱՄՆ-ից, ԵՄ-ի որևէ երկրից, թե Ռուսաստանից: Մինչև չսովորենք, որ մեր լեզվի պաշպանությունը միայն մեր խնդիրն է, անտակտ ու անպարկեշտ առաջարկներ հա էլ կլսենք: Իսկ առաջին քայլը պետք է լինի, որ մեր պետական բյուջեում պետք է առանձին հոդված սահմանենք, որից ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ ցանկացած միջազգային միջոցառում, որը տեղի է ունենում ՀՀ-ում, ապահովված լինի թարգմանությամբ և բոլոր ՀՀ քաղաքացիները խոսեն հայերեն: Նաև ՀՀ բոլոր բարձր պաշտոնյաներն առնվազն երկկողմանի պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսեն հայերեն: Հասկանալի է, որ այս ամենն ունի իր ֆինանսական կողմը, բայց եթե պատրաստ չենք ինքներս այդ ծախսն ապահովել, ապա պետք է հասկանանք, որ հենց ինքներս էլ նպաստելու ենք այլոց կողմից իրենց շահերն առաջ տանելուն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակի երեկվա առաջարկին:
     Հիշեցնենք՝ Վյաչեսլավ Վոլոդինն Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ մեր իշխանություններին առաջարկել էր Հայաստանում ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից: ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել էր ռուս գործընկերոջն՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչն, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:
2226 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
yes
yes 12:09, 18.07.2017
lriv habrgel en putini shner@! hima el ruseren pti xosanq tan el che prtac macun!!