Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստան պետությունն ստեղծված չէ նրա համար, որ գրավ դրվի, որպեսզի որևէ աշխատանքային միգրանտ իրեն ապահով զգա ահաբեկչական հակումներով պետության ներսում». Ստյոպա Սաֆարյան

10:15, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
«Հայաստան պետությունն ստեղծված չէ նրա համար, որ գրավ դրվի, որպեսզի որևէ աշխատանքային միգրանտ իրեն ապահով զգա ահաբեկչական հակումներով պետության ներսում». Ստյոպա Սաֆարյան
     Նրանք, ովքեր ուզում են Ռուսաստանում վարորդ աշխատել ու նոր կարգի համաձայն իրենց հայաստանյան վկայականները չեն ճանաչվում, պետք է դա անեն առանց Հայաստանը գրավ դնելու, այն է՝ առանց ակնարկելու, թե ռուսաց լեզվին պետք է կարգավիճակ տալ Հայաստանում, ինչ է թե իրենց վկայականներն անցնեն այնտեղ: Բարի եղեք, նույն եղանակներով վարորդական իրավունք հանեք Ռուսաստանում՝ առավել հաճախ կաշառքով, ինչպես բնորոշ է այդ պետությանը, իսկ եթե ազնիվ եք՝ քննություն հանձնելով: Հայաստան պետությունը ստեղծված չէ նրա համար, որ գրավ դրվի, որպեսզի որևէ աշխատանքային միգրանտ իրեն ապահով զգա ահաբեկչությամբ ծնված ու ահաբեկչական հակումներով պետության ներսում: 2013-14-ին էլ պետությունը պատանդ դարձվեց խոպան գնացած հայրենակիցների, թե մտնենք ԵԱՏՄ, որպեսզի նրանք սոցփաթեթներից օգտվեն, դեպորտ չարվեն ու այսպես շարունակ: Սիրելի եղբայրներ ու քույրեր, ավելի ազնիվ է հրաժարվեք Հայաստանի քաղաքացիությունից ու ընդունեք Ռուսաստանի քաղաքացիություն՝ բոլոր արտոնություններով հանդերձ, սիրեք ձեր Հայրենիքը թեկուզև հեռվից, Հայրենիքն էլ ձեզ կսիրի, բայց այն մի դարձրեք այլ պետության ձեռքում խաղալիք ու նրա հաշվին սեփական խնդիրները լուծելու միջոց: Պետություն ստեղծվել է ոչ մեկ սերնդի ու նրա խնդիրները լուծելու համար: Այն նաև վաղվա սերունդներինն է ու պետք է նրանց փոխանցվի հնարավորինս ուժեղացված, ոչ թե թուլացված: Մի ատեք այսօրվա պետությունը մեր բազում խնդիրների համար: Եթե մեր սերունդն ունակ չէ դրանք արժանապատվորեն լուծել, ավելի լավ է թողեք այն վաղվա սերնդին, բայց վնաս մի տվեք ոչ պետությանը, ոչ էլ ապագա սերունդներին: Վստահ եմ, երեխայասեր, թոռնածոռնասեր ազգս կհասկանա այս պարզագույն ճշմարտությունը ու այսօրվա իր խնդիրների բեռի տակ չի զոհաբերի երկրի անկախության ևս մեկ նշույլ:
6734 | 2
Facebook