Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Յուրահատուկ զգացողություն է, երբ մարդիկ հպարտանում են քեզնով». Մխիթարյան

00:20, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
«Յուրահատուկ զգացողություն է, երբ մարդիկ հպարտանում են քեզնով». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իսպանական «Marca» պարբերականին: Ներկայացնում ենք մեր հավաքականի ավագի հետաքրքիր մտքերը։

· «Մանչեսթր Յունայթեդ»-ում հանդես գալը մեծ պատիվ է, սակայն միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն: Մեծ պատիվ է, որ ամբողջ ազգն ինձ հետ է։ Յուրահատուկ զգացողություն է, երբ մարդիկ հպարտանում են քեզնով։

· Կարիճ հարվածով գոլս լավագույնն է խփածս գոլերից։ Ամենակարևոր խփածս գնդակը Եվրոպայի լիգայի եզրափակչի գոլն է:

· Ամեն օր սովորում և առաջադիմում եմ։ Չկան սահմանափակումներ՝ առաջադիմելու համար։

· «Մանչեսթր Յունայթեդ»-ի նպատակն է հաղթել ամեն խաղում։ Հույս ունենք, որ այդպես կլինի բոլոր մրցաշարերում: Չեմպիոնների լիգայի խաղարկությունը մեր թիմի ԴՆԹ-ում է: «Մանչեսթր Յունայթեդ»-ը Չեմպիոնների լիգան է, Չեմպիոնների լիգան «Մանչեսթր Յունայթեդ»-ն է:

· Որպես ֆուտբոլիստ ամբիցիաներ ունեմ: Միշտ կանեմ առավելագույնն՝ ուժերիս ներածին չափով:

· Ցանկանում եմ հայ երեխաներին փոխանցել իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը:

2734 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am