Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Եթե խաղանք գոլ չընդունելու համար, անպայման կպարտվենք». Խաշմանյան

21:35, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Եթե խաղանք գոլ չընդունելու համար, անպայման կպարտվենք». Խաշմանյան

Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ կայանալիք հանդիպմանն ընդառաջ խոսեց խաղից իր ակնկալիքների և թիմի պատրաստվածության մասին։

«Եթե խաղանք գոլ չընդունելու համար, անպայման կպարտվենք: Մենք կխաղանք ըստ իրավիճակի, քանի որ ֆուտբոլն իրավիճակներից է կախված: Չենք խաղալու 0:0 հաշվի համար: Պետք լինի կպաշտպանվենք, պետք լինի կհարձակվենք: Պետք է կարողանանք կենտրոնանալ ու առավելագույնս արդյունավետ խաղալ։ Գիտեմ, որ մեզնից ակնկալիքները միշտ շատ են: Մենք էլ փորձում ենք դրանք արդարացնել: Չեմ թողնի, որ ճնշում լինի տղաների վրա: Հոգեբանությունը շատ կարևոր է: Տղաները պետք է միայն խաղի մասին մտածեն: Ժողովուրդը սպասում է վաղվա խաղին, ոգևորվածությունը մեծ է: Մենք այդ աջակցության կարիքն ունենք: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ, կփորձենք անել առավելագույնը: Երեք գործոն մեզ վաղը կօգնի հաղթանակի հասնել։ Առաջինն անմնացորդ նվիրումն է, երկրորդը՝ խաղային կարգապահությունը, երրորդը՝ ֆիզիկական վիճակը։ Մենք պատրաստ ենք: Մնացածը վաղը կերևա»,- Խաշմանյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

2281 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am