Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում»․ արձագանքներ՝ Վոլոդինի հայտարարությանը

17:10, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում»․ արձագանքներ՝ Վոլոդինի հայտարարությանը
     Ինչպես հայտնել էինք, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ մեր իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:
     Առաջարկը քննարկման ալիք է բարձրացրել համացանցում, հասարակական-քաղաքական շրջանակներում։ Նրանց դիտարկմամբ՝ որևէ խելամիտ կապ՝ վարորդական իրավունքի վկայականի և ռուսերեն լեզուն պետական ճանաչելու միջև չկա։
     Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է, ուստի մեր աշխատուժը կարող է աշխատել միության անդամ ցանկացած երկրում, իսկ եթե դա հաշվի չի առնվում, ՀՀ-ն կարող է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց ծավալել։
     Թեմայի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը․ «Բազմիցս փորձ է արվել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակի հարց դնել հայկական կողմի առաջ՝ հրամցնելով խրախուսական ձևերով, վարկեր և այլն։ Առաջին անգամ պետական մակարդակով սանկցիաների, ճնշման մասին է խոսք գնում․ եթե չանեք, սանկցիաներ կկիրառենք։ Պարզ է, որ առաջին թիրախներն Ուկրաինան ու Հայաստանն են, քանի որ ՌԴ-ում ուկրաինացի ու հայ շատ աշխատողներ կան։ Վոլոդինը բացահայտ կերպով հաստատեց, որ հարցը մեզ է ուղղված»,- ասաց նա։
     Վոլոդինի հայտարարության վերաբերյալ Հանրապետական գործիչները շտապել են հնչեցնել հայկական կողմի պատասխանn, այն է՝ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց ՀՀ օրակարգում չկա և չի նախատեսվում․ Հայաստանում պաշտոնական լեզուն հայերենն է։
2439 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am