Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղևորի

18:05, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղևորի

Հուլիսի 16-ին «ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղևորի։
     Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկել էր 1321 ուղևորի:
     «ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:
     Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև ճոպանուղու կառուցման ժամկետներն՝ ընդամենը 10 ամիս։
     «ՏաԹևեր» ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն սպասարկել է շուրջ 10 հազար այցելուի, իսկ 2016թ․ վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 505 հազարը:

2765 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am