Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տվեք ռուսերենին կարգավիճակ, կճանաչենք ձեր վարորդական իրավունքները»․ ՌԴ Պետդումայի խոսնակը երկընտրանքի առաջ է կանգնեցրել Հայաստանին

15:20, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Տվեք ռուսերենին կարգավիճակ, կճանաչենք ձեր վարորդական իրավունքները»․ ՌԴ Պետդումայի խոսնակը երկընտրանքի առաջ է կանգնեցրել Հայաստանին

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ մեր իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում 2017 թ․ հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Հուլիսի 14-ին էլ Ռուսաստանի պետդուման ընդունել էր մեկ այլ օրենք, որով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵՏՄ մի քանի անդամ երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Հայստանն այս ցուցակում չկա․ խոսքն այն անդամ երկրների մասին է, որոնցում ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ: Վոլոդինը հայտարարել է, որ ռուսերենին կարգավիճակ տալով՝ Հայաստանն ավտոմատ կերպով կհայտնվի այդ երկրների շարքում։

Աղբյուրը` tass.ru
9639 | 1
Facebook