Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Երբ պաշտոնավարման ժամանակը լրանա, այդ մի քանի օրերը Ս. Սարգսյանի համար սարսափի օրեր են լինելու». Արամ Հարությունյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցին

16:30, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Երբ պաշտոնավարման ժամանակը լրանա, այդ մի քանի օրերը Ս. Սարգսյանի համար սարսափի օրեր են լինելու». Արամ Հարությունյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցին

«Ռ-էվոլուցիա» հաղորդաշարի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018-ին, ասել է, որ երբեք չի մտածել, թե որն է լինելու իր գործունեության հաջորդ ոլորտը: «Դեռևս հսկայական ժամանակ կա»,- նշել է նա` հավելելով` «Իսկ ի՞նչ է` էակա՞ն է դա, էական չէ, չէ՞...»:
     Ինչպես էական չէ Ս. Սարգսյանի` վարչապետ լինելու հանգամանքը, երբ դա հուզում է հանրությանը․ մարդկանց հետաքրքրում է իրենց ճակատագիրը․ արդյո՞ք առաջիկա տարիներին իրենց նույն անձն է ղեկավարելու։
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցի շուրջ Ս. Սարգսյանը ոչ թե չի մտահոգվում (ինչպես ցույց է տալիս), այլև օրը 24 ժամ այդ մասին է մտածում:
     «Հատկապես հիմա ամեն օր է մտածում, քանի որ ինքը հասկանում է, թե ինչ խնդիրներ է ունենալու, եթե իշխանությունը ձեռքին չպահի… Ինչ վերաբերում է նրան, թե իրականում Հայաստանում իրենից ինչքան բան է կախված, ասեմ, որ շատ քիչ բան: Մենք տեսնում ենք, որ, համենայնդեպս, երկիրն իր օրոք է «գլորվել», բոլոր ոլորտներում ձախողել է, եղել է ապրիլյան պատերազմ, մենք տարածք ենք կորցրել, 100-ից ավելի զոհ ենք տվել, և այդ իմաստով, իհարկե կարևոր է»,- ասաց Ա. Հարությունյանը` նշելով, որ «Հանրապետական»-ում մեկ հոգի է հարցերը լուծում, քանզի, նրա խոսքով` «նույնիսկ ռեյտինգային քվեարկությունից հետո էլ ոչ մեկ չգիտեր՝ ինքն անցե՞լ է, թե ոչ»:
     Մեր զրուցակցի կարծիքով` Ս. Սարգսյանն ուզում է մոռացության մատնել ժամանակին իր կողմից ասված խոսքերը, որ ինքը չի ցանկանում ո´չ վարչապետ, ո´չ էլ ԱԺ նախագահ դառնալ: «Ամեն դեպքում, ես ներսի փոփոխության հետ ոչ մի հույս չեմ կապում, որովհետև ներսում բոլորը հանձնված են Սերժ Սարգսյանին: Պառլամենտն էլ իր ճաշակով է»,- նկատեց նա` համոզմունք հայտնելով, որ «Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան ինտրիգն» արհեստական է: «Ես համոզված եմ, որ ներսի փոփոխությունը մեզ ոչինչ չի տալու: Այն դրսից պիտի լինի, ժողովրդով պիտի լինի և Սերժ Սարգսյանը, որ անընդհատ ասում է, թե կարևոր չէ, էական չէ, ասեմ` իր համար էլ է շատ կարևոր, իր հետագա ճակատագրի համար էլ է կարևոր, որովհետև իշխանությունը կորցնելուց հետո, համոզված եմ, նա մեկ օր անգամ Հայաստանում չի մնալու: Այդ իմաստով, նա արտաքուստ ցույց է տալիս, որ դա իր համար էական չէ և այլն»,- նկատեց նա` չբացառելով այն տարբերակը, որ հնարավոր է` աշնանը Սարգսյանը վարչապետի փոփոխության փորձարկում անի. «Նա գիտի, որ այդ պատգամավորներին առնելը շատ հեշտ է…Մի առիթով ասել եմ, որ Ս. Սարգսյանի իշխանությունը դավաճանների իշխանություն է, որովհետև իրենք տարբեր ժամանակներ, տարբեր մարդկանց դավաճանել են: Հետևաբար գիտի, որ Հայաստանում և դրսում շատ մարդիկ և ուժեր կան, և հարկ եղած դեպքում, այդ 105 պատգամավորների հիսուն քանիսն այդ մի օրն իր դեմ դուրս կգան, քանի որ դա նախագահական ընտրություններ չեն, որ ժամանակ ունենա իր հարցերը լուծելու...Ուստի, կարող է շատ արագ, նույնիսկ մեկ օրում նրա հետ կապված բոլոր հարցերը լուծվեն»:
     Ինչ վերաբերվում է այն արտահայտությանը, թե մինչև 2018-ը դեռ հսկայական ժամանակ կա, կարծում եմ՝ այն իմաստով է ասել, որ ինքը դեռ ժամանակ ունի տեսնելու, թե ով ինչպես է իրեն պահում, ով է իր դեմ դուրս գալիս` ով է մնում: Նա, ամեն դեպքում, նախագահ է և լծակներ ունի, բայց եթե ժամանակը լրացավ` այն մի քանի օրերը Ս. Սարգսյանի համար սարսափի օրեր են լինելու, նա յուրաքանչյուրից է սարսափ սպասելու: Դրա համար, ինքն այժմ փորձում է ցույց տալ, որ իրեն այդ հարցը չի հետաքրքրում»,- եզրափակեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:

4787 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ya iroq ??
ya iroq ?? 22:23, 17.07.2017
Es mard@ shat xelatsi mard e
Chisht baner e asum....erevi ator chuni ))))))
fuuuu
fuuuu 22:31, 17.07.2017
Fuuuuu....Es inch hotats sayt e.....serzhiki hot e galis
Bayts mi zhamamak hayastani amenalav lra tvakann el
Chnayats hima el en talis.....bayts urish ban
U batsarapes miayn hanarapetakanerin
Mi xosqov darel e hanrapetqkan zugaran
fuuuu
fuuuu 23:48, 17.07.2017
Jokel. eq te inchqan e pakasel....@ntertsoxneri qanak@
Ay hhki haver ))))
Shutov duq el kpakveq
Habrkel eiq....hhkits poxer@ verdznum....mer grarum ern eiq heratsnum
Hima inchs piti heratsneq.....ete el chenq grum
Es el hents enpes....patzhum em dzez
Աթեիստ
Աթեիստ 10:12, 18.07.2017
Որ թագավորը մերկ է ամենալավ գիտի հենց ինքը