Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Կայացավ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը

15:45, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Կայացավ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը
     «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը:
     «Առաջին շարքը, որ այստեղ արել եմ, դա` 1969-ին էր, Կոմիտասի 100-ամյակի օրերին, այստեղ Կոստան Զարյանի երեք բանաստեղծություններն են, որոնք իրենց ամբողջ խորհրդապաշտությամբ առընչվում են Կոմիտասի հետ: Այդ շարքից առաջինը կոչվում է «Ասացվածք հոր համար», «Ասացվածք երգչի համար» և «Ասացվածք աստղի համար». այս երեքը նվիրել եմ Կոմիտասի հիշատակին»,- պատմել է մաեստրոն:
     Ձայնասկավառակում ընդգրկված ստեղծագործությունների հիմքում Կոստան Զարյանի, Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի մի քանի բանաստեղծություններն են:
     «Մենք աշխատել ենք Ռոբերտ Մլքեյանի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ: Կարծում եմ լավ աշխատանք է ևʹ որակապես ևʹ մանավանդ կատարողական առումով: Մենք երգչախմբով հայ լսարանին ներկայացնում ենք դասական պոեզիայի մի փոքրիկ բաժին»,- ասել է Տիգրան Մանսուրյանը:
1003 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am