Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ինչու տնօրենները հրաժարվեցին Դանիել Իոաննիսյանի դեմ հայցերից

14:40, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Ինչու տնօրենները հրաժարվեցին Դանիել Իոաննիսյանի դեմ հայցերից
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ իրեն դատի տված տնօրենները հրաժարվել են հայցերից։ Թեև մանկավարժների կողմից որևէ պատճառ, հիմնավորում չի նշվել, թե ինչու են հրաժարվել, Իոաննիսյանն իր բացատրությունն ունի՝ տնօրենները հասկացել են, որ չեն կարող գործը հաղթել, քանի որ կազմակերպությունը գործել է օրինաչափ: «Որևէ մեկը կասկած չուներ, որ գործն անհեռանկարային է, ու մենք հաղթելու ենք մի քանի պատճառով։ Առաջին՝ որովհետև որևէ մեկին չենք զրպարտել ու չեն կարող հերքել իրականությունը։ Երկրորդ՝ որովհետև ՀՀ-ն լուրջ խնդիրներ կունենար, եթե դատարաններն օրինախախտումներ թույլ տային։ Երրորդ՝ որովհետև մեզ ներկայացնում էին ոլորտի լավագույն փաստաբաններն, այդ թվում՝ Աժ պատգամավոր Արտակ Զեյնալյանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իոաննիսյանը։
     Արտակ Զեյնալյանը շարունակեց՝ գիտակցել են, որ գործն անհեռանկար է, ու եթե անգամ որոշակի հաջողության հասնեին, ապա այն գնալու էր ՄԻԵԴ, ու ՀՀ-ն բավականին մեծ ճնշումների էր ենթարկվելու։ «Արդեն իսկ հայտարարվել էր, որ դա քողարկված հայց է ՀՀԿ-ի անունից, ոչ թե տնօրենների։ Նաև բացահայտվեց, որ վերջիններն անգամ տեղյակ չեն եղել հայցից։ Հիմա նախապես չեմ ուզում բացահայտել մեր տակտիկական գաղտնիքները, քանի դեռ չեն ավարտվել դատավարությունները»,- նշեց նա։
1821 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am