Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ փաստեց, որ իրենց որդեգրած քաղաքականության բովանդակությունը մեկն է՝ «յոլա գնալ»»․ Կարեն Սիմոնյան

14:15, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ փաստեց, որ իրենց որդեգրած քաղաքականության բովանդակությունը մեկն է՝ «յոլա գնալ»»․ Կարեն Սիմոնյան
     Նոր լսեցի Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որը բացի նոր հարցերից, ոչ մի բան չտվեց։ Մի քանի դիտարկում անեմ՝
     1. ԼՂՀ հարցում - ՀՀ իշխանությունները խնդրի լուծման օրակարգում ունեն միայն արձագանքելու հնարավորություն, նախաձեռնողականություն շատ հարցերում կամ չկա կամ բավականին թույլ է,
     2. քաղաքական պատասխանատվության հարցում - հայտարարված և չկատարված իր խոստումների համար իշխանությունը պատասխանատվություն չի կրել և չի ցանկանում կրել և ապագայում նույնպես չի կրելու պատասխանավություն և՛ իր կատարածի, և՛ չկատարածի համար
     3. 2018-ի հարցով - իշխանությունները շահարկում են ընտրությունների արդյունքները՝ ստացված (գնված) քվեները հավասարեցնելով ժողովրդական աջակցության հետ, որն իրականության հստակ գիտակցումից դուրս է,
     4. Հայաստանի զարգացման հարցում - ՀՀԿ-ն ու իր ղեկավարը տնտեսական, քաղաքական զարգացման ոչ տեսլական ունի, ոչ էլ անգամ տարրական ցանկություն, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ փաստեց, որ իրենց որդեգրած քաղաքականության բովանդակությունը մեկն է՝ «յոլա գնալ»-ու տրամաբանության մեջ։
5852 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am